Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն
Մեր գործառույթներն են մշակել մանկավարժական աշխատողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ռազմավարություններ, մեթոդներ, գործիքներ և դրանց կիրառման ուղեցույցներ, աջակցել մանկավարժական աշխատողների վերապատրաստումների իրականացման պահանջների և վերապատրաստման ծրագրերի չափանիշների մշակմանը, սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացներին և ծրագրերին։ Կազմակերպել կրթական գործընթացի մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացման միջոցառումներ, դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը, աջակցել դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին։
Խթանել կրթության ոլորտի զարգացումը և արդիականացումը՝ ի նպաստ սովորողների որակյալ կրթության ապահովմանը, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը, մրցունակ անձի, ակտիվ քաղաքացու ձևավորմանը և կրթական մասնագիտական ներուժի զարգացմանը:
Աջակցել Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի բովանդակային, կազմակերպական, կառուցվածքային և միջավայրային կատարելագործման, գիտահետազոտական, մեթոդական և փորձարարական սպասարկման, փորձագիտական երաշխավորման և գնահատման, մասնագետների և ղեկավար կադրերի մասնագիտական զարգացման ապահովմանը։
Մանկավարժությունը անընդհատ զարգացող գիտություն։ Մենք հետևում ենք այդ զարգացումներին և մանկավարժական աշխատողներին ենք տրամադրում մեթոդական գրականություն։
Մանկավարժական աշխատողները կարիք ունեն շարունակական վերապատրաստումների։ Մենք ապահովում ենք բոլոր մանկավարժական աշխատողներին առկա և հեռավար վերապատրաստումներին մասնակցելու հնարավորություն։
Կրթական նորարարությունների և հետազոտության վարչություն
Կրթության նորարարությունների և հետազոտությունների վարչությունը հանդիսանում է նոր գիտելիքների կենտրոն հանրակրթության բոլոր դերակատարների համար՝ ապահովելով ռեսուրսների, կապերի և հնարավորությունների հոսք:
Կրթության բովանդակության մշակման վարչություն
Կրթության բովանդակության մշակման վարչությունը ուսումնական հաստատությունների ուսուցիչներից և դաստիարակներից մինչև ծնողներ, յուրաքանչյուր երեխայի ներուժը բացահայտելու և սովորելու մղման բանալին է: Մենք աջակցում ենք բոլոր մանկավարժներին սովորեցնելու երեխաներին՝ տրամադրելով լավագույն կրթական ռեսուրսներ, որոնք կօգտագործվեն տանը, դպրոցում և ամենուր:
Վերապատրաստման ծրագրերի մշակման և արդյունավետության գնահատման բաժինը ձգտում է ապահովել բարձր որակի վերապատրաստումների հասանելիությունը բոլոր մանկավարժների համար։